Մադրիդյան դերբիում հաղթող չեղավ

image

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ «Ռեալը» հյուրընկալեց «Ատլետիկոյին» և ոչ-ոքի խաղաց։

Առաջին կեսն անցավ «սերուցքայինների» առավելությամբ, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 53-րդ րոպեին, Գարեթ Բեյլի փոխանցումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն առաջ մղեց դաշտի տերերին։ Ընդամենը 4 րոպե անց Անտուան Գրիզմանը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում Զինեդին Զիդանի սաներն ունեին խաղային առավելություն, սակայն նոր գոլեր չարձանագրվեցին։

Այս ոչ-ոքիից հետո «Ատլետիկոն» ունի 68 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Ռեալը» 64 միավորով երրորդ տեղում է, սակայն տուրի արդյունքներով «Արքայական ակումբին» կարող է շրջանցել «Վալենսիան» (62 միավոր, 30 խաղ)։

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո»՝ 1։1
Գոլերը՝ Ռոնալդու 53՛ – Գրիզման 57՛

sport.times.am

Դիտվել է՝