Մեսսիի հեթ-տրիկը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային»

image

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ «Լեգանեսի» նկատմամբ։ Կատալոնական թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Նաբիլ Էլ-Զհարը։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 76 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Լեգանեսը» մնաց 36 միավորով 14-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Բարսելոնա» – «Լեգանես»՝ 3։1
Գոլերը՝ Մեսսի 27, 32՛, 87՛ – Էլ-Զհար 68՛

Դիտվել է՝