Զիդան․ Ես որոշել եմ՝ «Բարսելոնայի» համար չեմպիոնական միջանցք չենք կազմելու

zidan

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ իր թիմը չի պատրաստվում «Բարսելոնայի» համար չեմպիոնական միջանցք կազմել, եթե կատալոնական թիմն Իսպանիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճի 36-րդ տուրի շրջանակում կայանալիք «Էլ կլասիկոյից» առաջ։

-Չենք պատրաստվում «Բարսելոնայի» համար միջանցք կազմել։ Հիմա մտածում ենք «Ատլետիկոյի» հետ դերբիի մասին, ոչ թե միջանցքի։ Այս նույն հարցն ինձ տալու եք նաև 2 շաբաթ հետո, բայց պատասխանը չի փոխվելու։ Այնպես որ՝ այլևս իմաստ չկա այս թեմայով խոսելու։ Այս որոշումը ես եմ կայացրել, և վերջ։ Բացի այդ, առաջնությունը դեռ չի ավարտվել, դեռ ժամանակ կա։ «Բարսելոնան» միջանցք կազմելու ավանդույթը խախտել է դեկտեմբերին,- Զիդանի խոսքը մեջբերված է «AS.com»-ից։nnn

Հիշեցնենք, որ դեկտեմբերի կայացած «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումից առաջ մադրիդյան թիմը դարձել էր Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն, սակայն կատալոնացիները հրաժարվել էին «սերուցքայինների» համար չեմպիոնական միջանցք կազմել։

sport.times.am

Դիտվել է՝