Ինքնագոլեր, Պիկե, Սուարես. «Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց «Ռոմային»

image

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է «Ռոմային»:

Կատալոնացիների առավելությամբ անցած առաջին խաղակեսի վերջնամասում (38-րդ րոպե) հաշիվը բացվել է: Դանիելե Դե Ռոսսին, փորձելով խափանել Անդրես Ինյեստայի փոխանցումը դեպի Լիոնել Մեսսին, գնդակն ուղարկել է սեփական դարպասը: Երկրորդ կեսի սկզբում (55՛) կրկին ինքնագոլ է գրանցվել: Սամուել Ումտիտին չի կարողացել մի քանի մետրից գրավել դարպասը, սակայն դա արել է հյուրերի պաշտպան Կոստաս Մանոլասը: Քիչ անց Լուիս Սուարեսի հարվածից հետո դարպասապահ Ալիսոն Բեքերը փրկել է հռոմեացիներին, բայց գրոհին միացած Ժերար Պիկեն գրավել է անպաշտպան դարպասը:

Դրանից հետո «գայլերն» ուժեղացրել են ճնշումը և կրճատել հաշվի տարբերությունը: Դիեգո Պերոտիի լավ փոխանցումից հետո մոտ տարածությունից չի վրիպել Էդին Ջեկոն։ Խաղավերջում «բլաուգրանան» կրկին հաշիվը խոշոր է դարձրել: Լուիս Սուրաեսը տուգանային հրապարակում բոլորից շուտ է կողմնորոշվել և գրավել է հեռավոր անկյունը:

Դիմակայության պատասխան խաղը կկայանա ապրիլի 10-ին:

Դիտվել է՝