«Բավարիան» գնելու է Խամեսի տրանսֆերը. «Ռեալն» արդեն տեղեկացված է

james-rodriguez-bayern-munich_3t5wz81958yt1tl6f1sh6ifkg

«Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը դառնալու է մյունխենյան ակումբի լիիրավ ֆուտբոլիստ: 

«Marca»-ն հայտնում է, որ գերմանական ակումբը «սերուցքայիններին» տեղեկացրել է, որ գնելու է կոլումբացու ամբողջական տրանսֆերը:

Գործարքը կազմելու է 42 միլիոն եվրո: Հենց այդքան գումար է նախատեսված 26-ամյա ֆուտբոլիստի վարձակալության շուրջ երկու ակումբների միջև կնքած համաձայնագրում:

Խամեսն արդեն համաձայնություն է տվել կարիերան շարունակել Մյունխենում:

Այսպիսով, կոլումբացին կդառնա Բավարիայի պատմության ամենաթանկարժեք նորեկը: Ներկայիս ռեկորդը պատկանում է Կորենտեն Տոլիսոյին, ում համար վճարվել է 41,5 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ 2017 թվականի ամռանը «Բավարիան» 13 միլիոն եվրոյի դիմաց, երկու տարով վարձակալել էր կիսապաշտպանին, սակայն նրա հաջող խաղի պատճառով որոշել է վաղաժամ գնել ամբողջական տրանսֆերը:

Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության 18 խաղում Ռոդրիգեսը 9 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում կատարել:

sport.times.am

Դիտվել է՝