«Ռեալը» չոր հաշվով հաղթեց «Լաս Պալմասին»

timthumb

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա հանդիպում անցկացրեց «Լաս Պալմասի» հետ և 3։0 հաշվով հաղթանակ տոնեց։ «Գրան Կանարիա» մարզադաշտում կայացած խաղում «սերուցքայիններից» դուբլ ձևակերպեց Գարեթ Բեյլը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կարիմ Բենզեման, ով Սերխիո Ռամոսի, Մարսելոյի և Կրիշտիանու Ռոնալդուի բացակայության պայմաններում այսօր կրում էր մադրիդյան թիմի ավագի թևկապը։

Այս հաղթանակից հետո Զինեդին Զիդանի թիմն ունի 63 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Լաս Պալմասը» մնաց 21 միավորով՝ 18-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Լաս Պալմաս» – «Ռեալ Մադրիդ»՝ 0։3
Գոլերը՝ Բեյլ 26՛, 51՛ / 11-մետրանոց, Բենզեմա 39՛ / 11-մետրանոց

Դիտվել է՝