Արսեն Վենգեր․ «Մխիթարյանը այն ֆուտբոլիստներից է, ով կարիք ունի իր կողքին ունենալ այնպիսի թիմ, որը խաղում և գերիշխում է խաղադաշտում»

image

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մոտ մեկ ամիս առաջ է դարձել «զինագործ», սակայն «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի պնդմամբ նա արդեն դարձել է իր թիմի կարևոր մասնիկը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի «Միլանի» դեմ խաղում բացեց իր գոլերի հաշիվը լոնդոնյան ակումբի կազմում և օգնեց իր թիմին կարևոր հաղթանակ տանել։

«Այո, երբ թիմը խաղում էր, նա մեծ ազդեցություն ունեցավ հանդիպման ընթացքի վրա առաջին խաղակեսին։ Նա մեզ համար առանցքային խաղացող է, սակայն Մխիթարյանը այն ֆուտբոլիստներից է, ով կարիք ունի իր կողքին ունենալ այնպիսի թիմ, որը խաղում և գերիշխում է խաղադաշտում։

Մենք այնքան ենք խոսել նրա մասին, և նա շատ կարևոր ֆուտբոլիստ էր «Միլանի» հետ խաղում»,-ֆրանսիացի մասնագետի խոսքերն է փոխանցում Football London-ը։

Դիտվել է՝