222 միլիոնը վճարվել է. Նեյմարի նորամուտին ոչինչ չի խանգարում

timthumb (2)

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը կկարողանա մասնակցել Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի` «Գենգամի» դեմ արտագնա հանդիպմանը: Այդ մրցավեճը նախանշված է օգոստոսի 13-ին:

Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ այսօր առավոտյան «Բարսելոնայի» բանկային հաշվին փոխանցվել է բրազիլացու տրանսֆերի համար վճարված 222 միլիոն եվրոն: 

Նախկինում կատալոնացիները հրաժարվել էին առանց ամբողջական գումարը ստանալու Փարիզ ուղարկել 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ անհրաժեշտ վկայականը, որը թույլ կտար նրան մասնակցել ՊՍԺ-ի խաղերին: 

Այժմ Նեյմարը նորամուտին ոչինչ չի խանգարում:

sport.times.am

Դիտվել է՝