«Բավարիան» ջախջախիչ հաղթանակ տոնեց, Լևանդովսկին՝ հեթ-տրիկի հեղինակ

timthumb

Բունդեսլիգայի 26-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բավարիան» սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ տոնել «Համբուրգի» նկատմամբ։

Մյունխենցիները 6 անպատասխան գնդակ ուղարկեցին Կրիստիան Մատենիայի պաշտպանած դարպասը․ հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, դուբլ ձևակերպեց Ֆրանկ Ռիբերին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Արյեն Ռոբենը։

Այս հաղթանակից հետո «Բավարիան» ունի 66 միավոր։ «Համբուրգը» 18 միավորով նախավերջին՝ 17-րդ տեղում։

Բունդեսլիգա, 26-րդ տուր

«Բավարիա» – «Համբուրգ»՝ 6։0
Գոլերը՝ Ռիբերի 8՛, 81՛, Լևադովսկի 12՛, 19՛, 90՛ / 11-մետրանոց, Ռոբեն 55՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

sport.times.am

Դիտվել է՝