Ռաշֆորդի դուբլը հաղթական էր «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» խաղում

image

Անգլիայի առաջնության 30-րդ տուրի առանցքային հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց «Լիվերպուլին»։ Մրցաշարային աղյուսակի հարևանների պայքարում հաղթեցին «կարմիր սատանաները»։

Առաջին խաղակեսում «Լիվերպուլի» խաղն առջևի գծում չստացվեց, իսկ դաշտի տերերին հաջողվեց երկու գոլ խփել՝ 14-րդ և 24-րդ րոպեներին աչքի ընկավ Մարկուս Ռաշֆորդը։ Երկրորդ կեսում հաշվի տարբերությունը կրճատվեց, սակայն Յուրգեն Կլոպի սաներին չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը․ 66-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Էրիկ Բային՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 65 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ երրորդ տեղում գտնվող «Լիվերպուլին» գերազանցելով արդեն 5 միավորով։ Տուրի արդյունքներով «Լիվերպուլին» շրջանցելու հնարավորություն ունի «Տոտենհեմը» (58 միավոր), որը վաղը խաղալու է «Բորնմութի» հետ։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 30-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ»՝  2։1
Գոլերը՝ Ռաշֆորդ 14՛, 24՛ – Բայի 66՛ / ինքնագոլ

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

sport.times.am

Դիտվել է՝