ԱՊԼ. Մոուրինյուի առաջին հաղթանակը երկու գնդակի տարբերությամբ զիջելիս

timthumb

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:2 հաշվով արտագնա հաղթանակ է տոնել «Կրիսթալ Փելասի» նկատմամբ: «Կարմիր սատանաները» խաղի ընթացքում հաշվի մեջ զիջել են 0:2 հաշվով, սակայն կարողացել է քամբեք կատարել ու երեք միավոր վաստակել: 

«Opta»-ն հայտնում է, որ դա առաջին դեպքն է, երբ Պրեմիեր լիգայի հանդիպման ժամանակ Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը 2 գնդակի տարբերությամբ զիջելիս կարողացել է հաղթանակ կորզել:

Նախկինում պորտուգալացու թիմերը 21 անգամ երկու գնդակով զիջելիս են եղել մրցակիցներին, որոնց ընթացքում երկու ոչ-ոքի են կորզել, իսկ 19 դեպքերում պարտվել են:

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին անգամ նմանատիպ հաղթական քամբեք կատարել է 2013 թվականի դեկտեմբերին, երբ առավելության է հասել «Հալ Սիթիի» նկատմամբ: Այդ ժամանակ թիմը գլխավորում էր Դևիդ Մոյեսը:

Հիշեցնենք, որ Մոուրինյուն Անգլիայում երկու անգամ մարզել է «Չելսին» (2004-2007թթ. և 2013-2015թթ.), իսկ 2016-17թթ. մրցաշրջանից սկսած գլխավորում է «ՄՅՈւ»-ն:

sport.times.am

Դիտվել է՝