«Մանչեսթեր Յունայթեդի» հաղթական քամբեքը Լոնդոնում

image

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել է «Կրիսթալ Փելասին» և 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնել: 

Լոնդոնցիներն առաջին խաղակեսի սկզբում (11-րդ րոպե) Էնդրոս Թաունսենդի գոլի շնորհիվ հաշվի մեջ առաջ են անցել: Անգլիացու հարվածից հետո այնպիսի անդրադարձ է եղել, որ Դավիդ Դե Խեան իր թիմին փրկելու հնարավորություն չի ունեցել: Ընդմիջումից հետո (48) տանտերերի առավելությունը կրկնապատկել է Պատրիկ վան Անհոլտը:

Միայն դրանից հետո Ժոզե Մոուրինյուի թիմը սկսել ճնշում գործադրել Ուեյն Հենեսիի դարպասին ու քամքեք կատարել: Անտոնիո Վալենսիայի փոխանցումից հետո հաշիվը կրճատել է Քրիս Սմոլինգը (55), այնուհետև անհատական վարպետության շնորհիվ աչքի է ընկել Ռոմելու Լուկակուն (76):

«Կարմիր սատանաները» հաղթանակ են կորզել մրցավարի ավելացրած առաջին րոպեին: Մոտ 25 մետրից կատարած հարվածով հիասքանչ գոլի հեղինակ է դարձել Նեմանյա Մատիչը: 

Այդ հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 62 միավոր ու վերադարձել երկրորդ հորիզոնական: «Կրիսթալ Փելասը» 27 միավորով մնաց 18-րդ տեղում:

Տեսանյութ

sport.times.am

Դիտվել է՝