«Մանչեսթեր Սիթին» նվազագույն հաշվով հաղթեց «Չելսիին»

timthumb (1)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում մրցաշարային աղյուսակի առաջատար «Մանչեսթեր Սիթին» «Էտիհադում» հյուրընկալեց «Չելսիին» և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ Միակ գոլն արձանագրվեց երկրորդ կեսի մեկնարկում՝ 46-րդ րոպեին Տիբո Կուրտուայի դարպասը գրավեց Բերնարդու Սիլվան։

Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմը 78 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը։ «Չելսին» մնաց 53 միավորով՝ հինգերորդ տեղում․ «ազնվականները» Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող չորրորդ տեղում գտնվող «Տոտենհեմին» զիջում են արդեն 5 միավորով։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» – «Չելս»՝ 1։0
Գոլը՝ Սիլվա 46՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ 

sport.times.am

Դիտվել է՝