«Արսենալը» Պրեմիեր լիգայում երրորդ անընդմեջ պարտությունը կրեց

timthumb (47)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Արսենալն» արտագնա հանդիպում անցկացրեց «Բրայթոնի» հետ և պարտություն կրեց՝ 1։2։

Հանդիպման հաշիվը բացվեց 7-րդ րոպեին, երբ դաշտի տերերին առաջ մղեց Լյուիս Դանկը։ Խաղակեսի միջնամասում «Բրայթոնը» երկրորդ գոլը խփեց՝ աչքի ընկավ Գլեն Մյուրեյը։ Նախքան ընդմիջում Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կրճատեց տարբերությունը՝ միաժամանակ ձևակերպելով վերջնական հաշիվը։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» մեկնարկային կազմում էր, սակայն 83-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Էկտոր Բելյերինին։

Այս հաղթանակից հետո «Բրայթոնն» ունի 34 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը, իսկ «Արսենալը», կրելով երրորդ անընդմեջ պարտությունը, մնաց 45 միավորով՝ 6-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր

«Բրայթոն» – «Արսենալ»՝ 2։1
Գոլերը՝ Դանկ 7՛, Մյուրեյ 26՛ – Օբամեյանգ 43՛

sport.times.am

Դիտվել է՝