Իտալիայում քնած ժամանակ մահացել է «Ֆիորենտինա» թիմի ավագ Դավիդե Աստորին

059795300_1438700697-h_51557400

Իտալական «Ֆիորենտինա» թիմի ավագ Դավիդե Աստորին մահացած է հայտնաբերվել հյուրանոցի համարում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նախնական տվյալներով, ֆուտբոլիստը մահացել է քնի մեջ: Մահվան պատճառն առայժմ հայտնի չէ: Հունվարին  լրացել էր Աստորիի 31-ամյակը:

Ֆուտբոլիստի մահվան հետ կապված այսօր կայանալիք «Ֆիորենտինա»- «Ուդինեզե» մրցավեճը հետաձգվել է: 

Դավիդե Աստորին իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Միլանի» երիտասարդական կազմում՝ 2001թ.-ին: 7 տարի անց նա հանդես է գալիս «Կալյարիի», իսկ 2015-ից «Ֆիորենտինա»  թիմի կազմում: 

 Աղբյուր՝ novayagazeta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝