Մխիթարյան. Օբամեյանգի հետ կրկին խաղալու մասին կարող էի միայն երազել

image

Հայաստանի ազգային հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լոնդոնցիների պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է, որ երջանիկ է Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ նույն թիմում խաղալու առթիվ: 

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստն ու գաբոնցի հարձակվողը միասին երեք տարի են անցկացրել Դորտմունդի «Բորուսսիայում»:

««Արսենալում» դեռ բավական ժամանակ միասին մարզումներ չենք անցկացրել: Նա բավական ուշ միացավ թիմին: Օբամեյանգի հետ «Բորուսսիայից» բացի այլ թիմում միասին խաղալու մասին կարող էի միայն երազել: Վստահ էի, որ դա անհնար է:

Շատ լավ եմ ճանաչում նրան: Նա իմ լավագույն ընկերներից է: Երջանիկ եմ, որ նա այստեղ է: Կարծում եմ` «Արսենալի» երկրպագուները նույնպես ուրախ են այդ առթիվ: Ի՞նչ կարող եմ ասել: Սիրում եմ Օբամեյանգի հետ նույն թիմում խաղալ»,- ասել է Հենրիխը:

sport.times.am

Դիտվել է՝