Օլիմպիական խաղերում փոթորիկ է. մրցումները հետաձգվում են

timthumb

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման հետ լուրջ խնդիրներ են ծագել: Այսօր առավոտյան լուրջ փոթորիկ է սկսվել, որի հետևանքով մի քանի տուժածներ կան,- գրում է usatoday.com-ը:

Արդեն հետաձգվել է բիաթլոնի կանանց անհատական մրցավազքը: Այն նախանշված է վաղը: Եղանակային պայմանների պատճառով մինչ օրս անցկացվել է լեռնադահուկային սպորտի միայն մեկ մրցում: Այսօրվանները նույնպես չեն կայանա:

Նշվում է, որ փոթորիկն այնքան ուժեղ է, որ նույնիսկ կասկածի տակ է փակ տարածքում հոկեյի հանդիպումների անցկացումը: Երկրպագուների համար դժվար կլինի ժամանել ստադիոն:

sport.times.am

Դիտվել է՝