Նեյմարն ընդդեմ «Բարսելոնայի». ՖԻՖԱ-ն մերժել է բրազիլացու դիմումը

timthumb (2)

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարին չի հաջողվել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) միջոցով «Բարսելոնայից» 40 միլիոն եվրոյի պարգևավճար ստանալ: Բրազիլացին դիմում էր ներկայացրել ՖԻՖԱ-ին, որում ցանկացել է ստանալ կատալոնական ակումբի հետ 2016 թվականի աշնանը երկարաձգած պայմանագրով նախատեսված պարգևավճարը,- տեղեկանում ենք mundodeportivo.com-ից:

26-ամյա ֆուտբոլիստը մերժում է ստացել և այժմ կարող է միայն դատարան դիմել: Աղբյուրը նշում է, որ ՖԻՖԱ-ի մերժումից հետո դատարանում Նեյմարի հաղթելու հնարավորությունը զգալիորեն նվազել է:

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը հրաժարվել է բրազիլացուն «հավատարմության պարգևավճար» տալ, որովհետև պայմանագիրը կնքելուց 10 ամիս անց նա վճարել է իր հրաժարագինը (222 միլիոն եվրո) և հեռացել «բլաուգրանայից»: «Կապտանռնագույնները» հայտարարել են, որ այդ բոնուսը նախատեսված էր 5 տարվա համար, ուստի նրանք պատրաստ են միայն առաջին տարվա դիմաց վճարել (8 միլիոն):

sport.times.am

Դիտվել է՝