Հավակնորդների մրցաշար․ Հայտնի է Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը

timthumb (33)

Մարտի 10-28-ը, Բեռլինում անցկացվելու է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը։ Արդեն կայացել է մրցաշարի վիճակահանությունը:

Մեկնարկային տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով մրցելու է Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ:

Առաջին տուրի մյուս զույգերը կազմել են՝

♦Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ) – Ալեքսանդր Գրիշչուկ (ՌԴ)

♦Սերգեյ Կարյակին (ՌԴ) – Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)

♦Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Ուեսլի Սո (ԱՄՆ)

Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի հաղթողը նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում կհանդիպի նորվեգացի Մագնուս Կարլսենին:

sport.times.am

Դիտվել է՝