«Նապոլին» հաղթեց «Լացիոյին» և վերադարձավ առաջին հորիզոնական

timthumb (32)

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Նապոլին» «Սան Պաոլո» մարզադաշտում հյուրընկալեց «Լացիոյին» և 4։1 հաշվով կամային հաղթանակ տոնեց։

Արդեն երրորդ րոպեին Ստեֆան դե Վրեյն առաջ մղեց «արծիվներին»։ Դաշտի տերերը խաղակեսի վերջնամասում վերականգնեցին հավասարությունը՝ 43-րդ րոպեին աչքի ընկավ Խոսե Կալյեխոնը։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 54-րդ րոպեին, ինքնագոլի հեղինակ դարձավ Ուոլլեսը, ապա աչքի ընկան Պյոտր Զելինսկին և Դրիս Մերտենսը։

Այս հաղթանակից հետո «Նապոլին» ունի 63 միավոր և կրկին գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսի» նկատմամբ ունենալով 1 միավորի առավելություն։ «Լացիոն» 46 միավորով երրորդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Նապոլի» – «Լացիո»՝ 4։1
Գոլերը՝ Կալյեխոն 43՛, Ուոլես 54՛, Զելինսկի 56՛, Մերտենս 73՛ – դե Վրեյ 3՛

sport.times.am

Դիտվել է՝