«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է՝ Պրեմիեր լիգայում վերանայեն մրցավարական որոշումները

timthumb (3)

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայում մրցավարական աշխատանքի վերաբերյալ հարցում է մշակել և մտադիր է այն ներկայացնել համապատասխան մարմիններին։ Այս մասին հաղորդում է «BBC Sport»-ը։

Պարբերականի տվյալներով, մանչեսթերյան ակումբում հաշվարկել են, որ ընթացիկ մրցաշրջանում առնվազն 9 դեպքում մրցակիցները չեն պատժվել «քաղաքայինների» նկատմամբ կոպիտ խախտումների համար։ «Մանչեսթեր Սիթին» այդ 9 դեպքերի վերաբերյալ առանձին արձանագրություն է կազմել։

Ակումբում ցանկանում են, որ կանոններն այնպես փոխվեն, որ խախտում կատարող ֆուտբոլիստներին պատժելու հնարավորություն լինի նաև խաղերից հետո, եթե անգամ մրցավարները հանդիպման ընթացքում համապատասխան նշում չեն կատարել։ «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչները կարծում են, որ Պրեմիեր լիգայի շատ ակումբներ կմիանան իրենց նախաձեռնությանը։

sport.times.am

Դիտվել է՝