«Երջանիկ կլինեմ, եթե այստեղ ավելի մեծ նվաճումների հասնեմ, քան «Մանչեսթեր Յունայթեդում»». Մխիթարյան

image

Հայաստանի ազգային ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել էր Լոնդոնի «Արսենալ», խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած ժամանակահատվածի մասին:

«Ես չեմ ցանկանում արդարացումներ փնտրել, չեմ ցանկանում ինչ-որ մեկին մեղադրել: Իմ կյանքում, ֆուտբոլային կարիերայում նոր գլուխ եմ սկսում: Շատ երջանիկ եմ, որ այստեղ եմ: Իհարկե, երջանիկ կլինեմ, եթե այստեղ ավելի մեծ նվաճումների հասնեմ, քան «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Որեւէ մեկին ապացուցելու ոչինչ չունեմ: Ինձ անհրաժեշտ է պարզապես վայելել, անել ամեն ինչ ուժերիս ներածին չափով, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կստացվի ինձ մոտ»,- հայտնել է Հենրիխ Մխիթարյանը:

Դիտվել է՝