Վերջ գործադուլին. Մարեզը վերադարձել է մարզումներին

timthumb (31)

«Լեսթերի» եզրային կիսապաշտպան Ռիյադ Մարեզը վերադարձել է թիմի մարզումներին,- հայտնում է skysports.com-ը:

Ալժիրցին հունվարի 31-ից գործադուլ էր հայտարարել «աղվեսներին», ովքեր հրաժարվել էին նրա տրանսֆերը 74 միլիոն եվրոյի դիմաց վաճառել «Մանչեսթեր Սիթիին»: 

Այսօր հայտնի է դարձել, որ 26-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի կողմից տուգանվել է 230 հազար ֆունտ սթերլինգով: Ավելի վաղ վինգերը հայտարարել էր, որ մարզումներին կվերադառնա, եթե «Լեսթերը» պարտավորվի ամռանը վաճառել նրա տրանսֆերը:

Այսպիսով, ալժիրցին կարող է մասնակցել «Մանչեսթեր Սիթիի» դեմ վաղը կայանալիք հանդիպմանը: Նրա թիմակիցները հայտարարել են, որ գրկաբաց հետ կընդունեն իրենց առաջատարներից մեկին:

Անգլիայի ընթացիկ առաջնության 24 խաղում Ռիյադը 8 գոլ է խփել ու 7 գոլային փոխանցում կատարել:

sport.times.am

Դիտվել է՝