Կայացավ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում տեղի ունեցավ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:

Մի քանի ներկայացումներից հետո մարզադաշտ դուրս եկան բոլոր երկրների մարզիկները:

Հայաստանը ներկայացված էր երեք մարզիկներով: Նրանք են` դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, ինչպես նաև լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:

Օլիմպիական ստադիոնում Հայաստանի դրոշակակիրը Միքայել Միքայելյանն էր, ում համար սա առաջին Օլիմպիադան է:

Արարողության վերջում վառվեց Օլիմպիական խաղերի կրակը:

Ամենաշատ մազիկներ ունեցող երկրներն են ԱՄՆ-ն, Շվեյցարիան ու Գերմանիան: Ընդհանհուր առմամբ Փհենչհան-2018-ում մասնակցելու են 2 500-ից ավելի մարզիկներ:

Հատկանշական է, որ Ռուսաստանը մրցումներին մասնակցելու է չեզոք դրոշով, իսկ Հարավային ու Հյուսիսային Կորեաները միավորվել են ու ներկայացել են Միասնական Կորեայի անվան ներքո:

 
 
Դիտվել է՝