Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը Երևանում է

timthumb

ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթի շրջագայության հերթական կանգառը Երևանն է: Այսօր հայ ֆուտբոլասերները հնարավորություն ունեին տեսնելու ֆուտբոլային աշխարհի խորհրդանիշը:

Մինչև 2018 թվականի աշխարհի առաջնության մեկնարկը ոսկե գավաթը ցուցադրվում է տարբեր երկրներում: Հայաստանում «Մունդիալների» գավաթը ներկայացնում է աշխարհի չեմպիոն Քրիստիան Կարամբյոն:

«Հպարտ եմ, որ Հայաստանում հենց ես եմ ներկայացնում Գավաթը: Այս տիտղոսի մասին երազում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ և թիմ: Տարիներ առաջ ես և իմ թիմակիցները Ֆրանսիայի հավաքականում դարձանք չեմպիոն և նվաճեցինք գավաթը: Մեր թիմում խաղում էին հայեր Յուրի Ջորկաեֆն ու Ալեն Բոգոսյանը»,- ասաց Կարամբյոն:

Ոսկե գավաթն աշխարհին ցուցադրվում է 2006 թվականից: Միջոցառման պաշտոնական գործընկերը Կոկա-կոլա ընկերությունն է:

2018 թվականի աշխարհի առաջնության գավաթի շրջագայությունը սկսվել է 2017 թվականին Մոսկվայում: Այն նախ ցուցադրվել է Ռուսաստանի տարբեր քաղաքներում, ապա ուղղություն է վերցրել դեպի 50 երկիր: 2018 թ. շրջագայության ընթացքում Գավաթը պաշտոնապես հյուրընկալում է 24 նոր երկիր։

sport.times.am

Դիտվել է՝