ՊՍԺ-ի տնօրեն. Կարող եք գլուխս կտրել, եթե Նեյմարը տեղափոխվի «Ռեալ»

timthumb (16)

«Պարի Սեն Ժերմենի» տնօրեն Լուիս Ֆերնանդեսը հայտարարել է, որ թիմի հարձակվող Նեյմարը չի տեղափոխվի «Ռեալ»: Փարիզցիների նախկին գլխավոր մարզիչը վստահ է, որ բրազիլացին մինչև գործող պայմանագրի ավարտը (2022 թվականի ամառ) մնալու է ֆրանսիական թիմում:

«Կարող եք գլուխս կտրել, եթե Նեյմարը տեղափոխվի «Ռեալ»: ՊՍԺ-ն բրազիլացուն և Մբապեին ձեռք է բերել, որպեսզի նրանք մնան թիմում, այլ ոչ թե տրանսֆերի հանվեն: 
Նեյմարը ՊՍԺ-ի աստղն է: Նա խաղի ժամանակ թիմերի միջև տարբերություն է ստեղծում: 

Եթե նրա խաղին հետևեք, կհասկանաք, որ չի ցանկանում հեռանալ: Նեյմարը վստահ է, որ երջանիկ է այստեղ և ցանկանում է հաջողությունների հասնել հենց ՊՍԺ-ի հետ»,- Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում dailystar.co.uk-ը:

sport.times.am

Դիտվել է՝