ՊՍԺ-ն հաղթել է խոշոր հաշվով. Դի Մարիան` հեթ-տրիկի հեղինակ

timthumb

Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակչում «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալվել է Սոշոյին ու 4:1 հաշվով վստահ հաղթանակ տոնել:

Առանց Նեյմարի հանդես եկող փարիզցիները հաշիվը բացել են առաջին րոպեին, երբ Կիլիան Մբապեի փոխանցումից հետո աչքի է ընկել Անխել Դ Մարիան: 12 րոպե անց խառնաշփոթ իրավիճակում բոլորից շուտ է կողմնորոշվել տանտերերի կիսապաշտպան Ֆլորան Մարտենը և հավասարացրել է հաշիվը: 27-րդ րոպեին Լևեն Կուրզավայի փոխանցումից հետո մայրաքաղաքային թիմին կրկին առաջ է մղել Էդինսոն Կավանին:

Երկրորդ խաղակեսում ևս երկու անգամ (58, 62) աչքի է ընկել Անխել Դի Մարիան: Արգենտինացին վերջին 8 տարվա ընթացքում առաջին հեթ-տրիկն է գրանցել: Նախորդ նմանատիպ արդյունքը գրանցվել էր 2010 թվականին, երբ նա եղել է «Բենֆիկայի» ֆուտբոլիստ:

Հանդիպման վերջին րոպեներն Ունաի Էմերիի թիմն անցկացրել է 10 ֆուտբոլիստով: Վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ է ստացել դարպասապահ Կևին Տրապը:

Քառորդ եզրափակչում ՊՍԺ-ի մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո:

sport.times.am

Դիտվել է՝