Օզբիլիսը բուժզննում է անցել տրանսֆերի համար

timthumb (1)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիստը շատ մոտ է «Բեշիկթաշից» «Ակտոբե» տեղափոխվելուն: «Milliyet»-ը հայտնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել ղազախական ակումբի համար:

Սպասվում է, որ պայմանագիրը կկնքվի առաջիկա օրերին: Տրանսֆերային պատուհանը Ղազախստանում դեռ չի փակվել:

Ներկայումս «Ակտոբեն» ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում:

Երեկ հայտնի է դարձել, որ Արասը չի հայտնվել մրցաշրջանի երկրորդ կեսի համար նախատեսված «Բեշիկթաշի» հայտացուցակում: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը միայն մեկ խաղի է մասնակցել, որում գոլ է խփել:

sport.times.am

Դիտվել է՝