Ջերարդ. Մխիթարյանի և Օբամեյանգի տրանսֆերներից հետո «Արսենալը» սարսափազդու է դարձել

image

«Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը «BT Sport»-ի եթերում կարծիք է հայտնել «Արսենալի» նորեկներ Հենրիխ Մխիթարյանի ու Պյեր-Էմերիկ Օբամեյանգի մասին:

««Էվերթոնի» դեմ մրցավեճը Մխիթարյանի և Օբամեյանգի համար փայլուն նորամուտ էր սեփական մարզադաշտում: Նրանք միասին կատարյալ զույգ են կազմում, որն արդեն տեսել ենք Դորտմունդում:

Կարծում եմ` Անգլիայի բոլոր թիմերի երկրպագուները պետք է սկսեն անհանգստանալ, որովհետև այդ երկու ֆուտբոլիստների տրանսֆերներից հետո «Արսենալը» սարսափազդու է դարձել:

Բոլոր տվյալները վկայում են, որ մրցաշրջանի երկրորդ կեսում լոնդոնցիները դրական արդյունքների են հասնելու»,- ասել է անգլիացին:

sport.times.am

Դիտվել է՝