Նոր տեսահոլովակ՝ նվիրված Մխիթարյան-Օբամեյանգ զույգի գերազանց առաջնախաղին

image

Անգլիայում շարունակում են քննարկել «Արսենալի» տպավորիչ հաղթանակը «Էվերթոնի» նկատմամբ, նաեւ լոնդոնյան թիմի նորեկներ Հենրիխ Մխիթարյանի եւ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հաջողված խաղն ու համաձայնեցված գործողությունները:

Հիշեցնենք, որ WhoScored.com կայքը  «Արսենալ» – «Էվերթոն» հանդիպմանը (5:1) մասնակցած ֆուտբոլիստներից ամենաբարձր՝ 9,9 գնահատականը տվել էր Հենրիխ Մխիթարյանին, ով աչքի էր ընկել 3 գոլային փոխանցմամբ, որոնցից մեկը բաժին էր հասել Օբամեյանգին: Վերջինս թիմում իր նորամուտը նշանավորել էր հեղինակած գեղեցիկ գոլով:

Մխիթարյանը եւ Օբամեյանգը հրաշալի հանդես եկան ԱՊԼ-ի 26-րդ տուրի մրցավեճում, այնքան լավ, ինչպես Դորտմունդում անցկացրած օրերին էր:  Ֆուտբոլային նոր աստղային զույգի մասին է ArsenalVideosHD-ի ներկայացրած հոլովակը:

Դիտվել է՝