«Բարսելոնան» անպարտելիության ռեկորդ է սահմանել

timthumb

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Բարսելոնան» հյուընկալվելիս ոչ-ոքի` 1:1 հաշվով է ավարտել «Էսպանյոլի» դեմ հանդիպումը: 

ESPN-ը հայտնում է, որ նախկինում Լա լիգայի որևէ թիմի չի հաջողվել առաջնության մեկնարկից հետո 22 խաղ անպարտելի մնալ: 

Նախկին ռեկորդը սահմանվել էր հենց «Բարսելոնայի» կողմից` 2009-10թթ. մրցաշրջանում: Այն ժամանակ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը մեկնարկային 21 մրցավեճում չէր զիջել մրցակիցներին: Հատկանշական է, որ 22-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած արտագնա պարտությունն (1:2) այդ առաջնությունում միակն է եղել «բլաուգրանայի» համար:

Էրնեստո Վալվերդեի թիմն ընթացիկ առաջնությունում տոնել է 18 հաղթանակ և գրանցել 4 ոչ-ոքի: Կատալոնացիները 58 միավորով վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

sport.times.am

Դիտվել է՝