«Յուվենտուսը» սեփական հարկի տակ ջախջախեց «Սասուոլոյին»

164224084-00017cd4-49d5-4de9-8849-e6c3e12f7d4a

Թուրինի «Յուվենտուսը» Իտալիայի առաջնության 23-րդ տուրում սեփական հարկի տակ ջախջախեց «Սասուոլոյին»: 

Թուրինցիները 7 անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը: 

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Գոնսալո Իգուաինը, դուբլ գրանցեց Սամի Խեդիրան: Մեկական անգամ գոլ հեղինակեցին Ալեքս Սանդրոն և Միրալեմ Պյանիչը: 

«Յուվենտուսն» այս հաղթանակից հետո 59 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ 2 միավորով շրջանցելով մեկ խաղ պակաս անցկացրած «Նապոլիին»: «Սասուոլոն» 22 միավորով 15-րդ հորիզոնականում է: 

Դիտվել է՝