Իվոբի․ Մխիթարյանը պարզապես հիանալի ֆուտբոլիստ է

timthumb (1)

«Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Իվոբին խոսել է թիմի նորեկներ Հենրիխ Մխիթարյանի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի՝ Անգլիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Էվերթոնի» դեմ ցուցադրած խաղի մասին։ Հիշեցնենք, որ «Արսենալը» հաղթել է 5։1 հաշվով, Մխիթարյանը 3 գոլային փոխանցում է կատարել, իսկ Օբամեյանգը դարձելէ գոլի հեղինակ։

-Ինքներդ էլ տեսնում եք, որ Օբամեյանգն անհավանական տեմպով է խաղում և հիանալի գոլային հոտառություն ունի։ Օբամեյանգը նաև մասնակցեց գոլային գրոհին, այնպես որ՝ ուրախ ենք, որ նա դարձել է թիմի մի մասնիկը։ 

Մարզումների ժամանակ տեսել էինք Մխիթարյանի հրաշալի խաղը և սպասում էինք, որ հանդիպման ընթացքում էլ նա այդպես կխաղա։ Նա պարզապես հիանալի ֆուտբոլիստ է։ Հարձակման գծում այս ֆուտբոլիստների հետ մենք միշտ կկարողանանք գոլային պահեր ստեղծել,- Իվոբիի խոսքը փոխանցում է «Արսենալի» մամուլի ծառայությունը։

Դիտվել է՝