ՄՅՈւ-ն հաղթեց, Ալեքսիս Սանչեսը խփեց նոր թիմում առաջին գոլը

image

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Հադերսֆիլդի» նկատմամբ։

Ժոզե Մոուրինյուի սաները 2 անպատասխան գոլ խփեցին։ 55-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոմելու Լուկակուն։ 68-րդ րոպեին «Հադերսֆիլդի» դարպասին նշանակվեց 11-մետրանոց տուգանային, նշակետին մոտեցավ «կարմիր սատանաների» նորեկ Ալեքսի Սանչեսը, ում հարվածը հետ մղեց դարպասապահ Յոնաս Լոսլը, սակայն գնդակը կրկին հայտնվեց չիլիացու մոտ, և նա խփեց նոր թիմում իր առաջին գոլը։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 56 միավոր և շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 13 միավորով։ «Հադերսֆիլդը» մնաց 24 միավորով՝ 19-րդ տեղում։

sport.times.am

Դիտվել է՝