Պատրա՞ստ եք գործի մեջ տեսնել Մխիթարյան-Օբամեյանգ զույգին

27658478_1396481353813801_872195328_n

«Արսենալից» Ալեքսիս Սանչեսի հեռանալուց հետո լոնդոնյան թիմի երկրպագուները կարող էին դեպրեսիայի մեջ ընկնել, սակայն  Մխիթարյանի եւ Օբամեյանգի հետ պայմանագրերը, նաեւ Օզիլի հետ պայմանագրի երկարաձգումը թերեւս օգնեց նրանց ընկալել աշխարհը վառ գույներով:

Ակումբը տրանսֆերային գերազանց քաղաքականություն իրականացրեց, սակայն պաշտպանի ձեռք չբերեց, փոխարենը ավելացրեց հարձակման գծի «ատամների հավելյալ շարքը»: Այնուամենայնիվ, դա դեռեւս չի ազդել արդյունքների վրա: Գավաթային հանդիպումը «Չելսիի» հետ «Արսենալի» համար հաջող ստացվեց, սակայն Պրեմիեր լիգայի ամենավատ հանդես եկող թիմի՝ Սուոնսիի հետ խաղն այլ ընթացք ունեցավ:

Վենգերը, անկասկած, ցանկանում է արագ մոռանալ հունվարը. ընդամենը մեկ հաղթանակ հինգ խաղերում, վաստակած հինգ միավոր եւ Չեմպիոնների լիգայի խմբից միավորների մեծ տարբերություն: Ժամանակն է ուղղել:  

Ինչպես նշում են փորձագետներից շատերը, Մխիթարյան-Օբամեյանգ զույգը կարող է լոնդոնյան ակումբին ծանր վիճակից դուրս բերել, անգամ «Արսենալին» պարգեւել Եվրոպա լիգայի հաղթողի կոչումը:

Աղբյուր՝ championat.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝