«Արսենալի» ֆանտաստիկ քառյակը (ծաղրանկար)

image

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է «Արսենալի» հարձակման քառյակին: Հունվարին լոնդոնյան թիմ են տեղափոխվել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որոնք միացել են Մեսութ Օզիլին ու Ալեքսանդր Լակազետին:

Մոմանին այդ ֆուտբոլիստներին ներկայացրել է «Ֆանտաստիկ քառյակը» կոմիքսի հերոսների կերպարներում:

Մխիթարյանը պատկերված է «Միսթեր Ֆանտաստիկի» կերպարում, ով կոմիքսներում քառյակի առաջնորդն է և կարողանում է ձգվել, ինչպես պլաստիլինը:

Օզիլն անտեսանելի մարդու կերպարում է (կոմիքսում նրա կերպարը կին է), Օբամեյանգը` Մարդ-ջահն է, իսկ Լակազետը` «Արարածը», ով հսկայական ուժ ունի:

Նշենք, որ «զինագործներն» իրենց սոցիալական կայքերում հարձակման քառյակը սկսել են LMAO ներկայացնել, որը կազմված է այդ ֆուտբոլիստների ազգանունների առաջին տառերից:

sport.times.am

Դիտվել է՝