Լևանդովսկին` Օբամեյանգին. Հաճելի էր մրցակցել քեզ հետ

image

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հրաժեշտ է տվել Բունդեսլիգան լքած Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, ով Դորտմունդի «Բորուսսիայից» տեղափոխվել է «Արսենալ»:

«Հաջողություն եմ մաղթում Օբամեյանգին: Հաճելի էր մրցակցել քեզ հետ: Միայն առողջ մրցակցությունն է մեզ ավելի լավը դարձնում»,- իր թվիերյան էջում գրել է 29-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի նախորդ առաջնությունում գաբոնցին 31 գոլ է խփել, մեկ գնդակով առաջ անցել լեհից ու դարձել լավագույն ռմբարկու: Դրանից հետո Ռոբերտը դժգոհել էր իր թիմակիցներից, որ նրան չեն օգնել հաղթել այդ պայքարում: 

Ընթացիկ առաջնությունում Լևանդովսկին աչքի է ընկել 18 անգամ, իսկ «Բորուսսիայի» հարձակվողը խփել էր 13 գոլ:

sport.times.am

Դիտվել է՝