Օբամեյանգ. Կրկին Մխիթարյանի հետ թիմակիցներ ենք

timthumb

«Արսենալի» նորեկ Պյեր Էմերիկ Օբամեյանգն իր առաջին հարցազրույցն է տվել լոնդոնցիների ֆուտբոլիստի կարգավիճակով:

«Վերջաապես տեղափոխությունը կայացավ: Շատ ուրախ եմ, որ հայտնվեցի «Արսենալում»: Այստեղ միացա Միկիին, մենք կրկին թիմակիցներ ենք: Երջանիկ եմ, որ հենց այս թիմում եմ խաղալու:

«Արսենալը» հարուստ պատմություն ունի: Այստեղ են խաղացել Թյերի Անրիի նման ֆուտբոլիստները: Նա օրինակ է բոլոր հարձակվողների համար:

Ինձ դուր էր գալիս Անրիի արագությունը և շատ գոլեր խփելու ունակությունը: Նրա պես հարձակվող դառնալու համար պետք է շատ աշխատեմ: Ես խաղաճով նման եմ նրան»,- գաբոնցու խոսքերն է մեջբերում «զինագործների» պաշտոնական կայքը:

sport.times.am

Դիտվել է՝