ՊՍԺ-ն հաղթեց «Մոնպելյեին», Նեյմարը՝ դուբլի հեղինակ

timthumb

Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրում առաջատար «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթեց «Մոնպելյեին»։ Ունաի Էմերի սաներից Նեյմարը դուբլ ձևակերպեց, մեկական անգամ էլ աչքի ընկան Էդինսոն Կավանին և Անխել դի Մարիան։ Կավանին խփեց փարիզյան թիմի կազմում իր 157-րդ գոլը՝ գերազանցելով Զլատան Իբրահիմովիչի ռեկորդային ցուցանիշը։

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն 59 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Մոնպելյեն» 31 միավորով 7-րդ տեղում է։

Ֆրանսիայի առաջնություն, 23-րդ տուր

«Պարի Սեն Ժերմեն» – «Մոնպելյե»՝ 4։0
Գոլերը՝ Կավանի 11՛, Նեյմար 40՛ / 11-մետրանոց, 82՛, դի Մարիա 70՛

sport.times.am

Դիտվել է՝