Պաշտոնական․ Ուոլկոտը տեղափոխվեց «Էվերթոն»

timthumb

«Արսենալը» և «Էվերթոնը» պաշտոնապես հայտարարել են Թեո Ուոլկոտի տեղափոխության մասին։

Գործարքի արժեքը չի նշվում, սակայն մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Էվերթոնը» վճարել է 22,4 միլիոն եվրո։ «Էվերթոնի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ուոլկոտը 3,5 տարվա պայմանագիր է կնքել։ 28-ամյա ֆուտբոլիստը ստանալու է նույնքան աշխատավարձ, որքան «Արսենալում»՝ շաբաթական 110 հազար ֆունտ սթերլինգ։

Թեո Ուոլկոտն «Արսենալում» հանդես էր գալիս 2006 թվականից։ Այս ընթացքում նա մասնակցել է 397 հանդիպման, խփել է 108 գոլ։ Ընթացիկ մրցաշրջանում Ուոլկոտը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընդամենը 6 հանդիպման՝ միջինը ստանալով 63 րոպե խաղաժամանակ։

 
Դիտվել է՝