Մխիթարյանը մնո՞ւմ է, թե՞ ոչ. պատասխանում է Մոուրինյոն

timthumb

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կրկին հարց է ուղղվել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ:

Մոուրիյոն պատասխանեց այսպես.

«Հենրիխ Մխիթարյա՞նը. Իմ մոտեցումը խաղացողների հանդեպ այն է, որ յուրաքանչյուր խաղացող ունի գին», – ասել է Մոուրինյոն:

«Կարեւոր չէ, թե ով է նա, կարեւոր չէ մակարդակը, կարեւոր չէ հեղինակությունը, կարգավիճակը, ես կարծում եմ՝ բոլոր ֆուտբոլիստներն էլ ունեն իրենց գինը»:

«Ես այն « կույր» տեսակի  մենեջերներից  չեմ, այն իմաստով, որ  «այս խաղացողը անձեռնմխելի է» կամ  «անթույլատրելի է», «այս խաղացողին երբեք չի կարելի վաճառել», ես կարծում եմ, որ յուրաքանչյուր խաղացող ունի գին:

Տրանսֆերային պատուհանը բաց է ոչ միայն մեզ համար, այլև այն ակումբների, ովքեր հետաքրքրված են մեր ֆուտբոլիստներով: Ուստի, մենք ենք որոշում կայացնում՝ ընդունել կամ մերժել, մենք ենք որոշում՝ որն է ֆուտբոլիստի ճշգրիտ արժեքը:

Բայց Մխիթարյանը մասնակցեց գավաթային նախորդ հանդիպմանը, և, կարծում եմ, կմասնակցի նաև հաջորդ խաղին: Ես նույն մոտեցումն ունեմ այն ֆուտբոլիստների նկատմամբ, որոնց մասին շշուկներ կան տրանսֆերային շուկայում:

Մխիթարյանը մեր ֆուտբոլիստն է, նա շատ լավ ֆուտբոլիստ է, ուստի այսօր կմարզվի, վաղը կհայտավորվի, իսկ հաջորդ օրը  կխաղա»:

a1plus.am

Դիտվել է՝