Ռանյերի․ Նույն ոգով շարունակելու դեպքում Մբապեն «Ոսկե գնդակ» կստանա

timthumb (32)

«Նանտի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Պարի Սեն Ժերմենի» հետ հունվարի 14-ին կայանալիք խաղից առաջ գովաբանել է մրցակցի հարձակվող Կիլիան Մբապեին։

-Մբապեն հրաշալի ֆուտբոլիստ է։ Եթե նա շարունակի աշխատել նույն ոգով, «Ոսկե գնդակի» կարժանանա։ Ես լուրջ եմ ասում։ Ֆրանսիացի ֆուտբոլիստներից այս տարիքում նման խաղ ցուցադրել է միայն Թյերի Անրին,- ասել է Ռանյերին։

Հավելենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 19-ամյա Մբապեն մասնակցել է 15 հանդիպման, որոնցում է խփել է 8 գոլ և կատարել է նույնքան գոլային փոխանցում։

sport.times.am

Դիտվել է՝