Պաշտոնական. «Արսենալի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Վալենսիա»

timthumb (31)

«Արսենալի» կիսապաշտպան Ֆրանսիս Կոկլենը դարձել է «Վալենսիայի» ֆուտբոլիստ: Այդ մասին տեղեկացնում է «չղջիկների» պաշտոնական կայքը:

Ֆրանսիացին իսպանական ակումբի հետ 4,5 տարվա պայմանագիր է կնքել: Նրա համար 80 միլիոն եվրոյի հրաժարագին է սահմանվել:

Գործարքի գնի վերաբերյալ տեղեկություն նշված չէ, սակայն transfermarkt.de-ն հայտնում է, որ այն կազմել է 14 միլիոն եվրո:

Կոկլենն «Արսենալի» ֆուտբոլիստն է եղել 16 տարեկանից: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 13 խաղի:

sport.times.am

Դիտվել է՝