Թուրանը հեռանում է «Բարսելոնայից». հայտնի է նրա նոր թիմի անունը

timthumb (27)

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը կարիերան շարունակելու է Թուրիքայում: 31-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվում է «Բաշեկշեհիր», որն առաջին շրջանից հետո գլխավորում է Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Կողմերն արդեն համաձայնության են հասել, որը հաստատել է ստամբուլյան թիմի գլխավոր մարզիչ Աբդուլա Ավչին,- գրում է mundodeportivo.com-ը:

«Գործարքի մասին հայտարարվելու է վաղը կամ ուրբաթ: Բարդ բանակցություններ էին, սակայն մեր ակումբի նախագահը կարողացավ համաձայնության հասնել կատալոնական ակումբի ու անձամբ ֆուտբոլիստի հետ»,- ասել է Ավչին:

30-ամյա խաղացողի գործակալ Ահմեդ Բուլուտն նշել է, որ իր հաճախորդի համար դա լավագույն տարբերակն է.

«Արդան ընդունել է «Բաշեկշեհիրի» առաջարկը և մյուս ակումբների տարբերակներն այլևս չի դիտարկում: Նա ցանկանում է վերադառնալ Ստամբուլ»:

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ «Բաշեկշեհիրը» վարձակալելու է Թուրանին և պարտավորվելու է 15 միլիոն եվրոյով գնել ամբողջական տրանսֆերը:

sport.times.am

Դիտվել է՝