Կոուտինյոյի հրաժեշտի նամակը «Լիվերպուլին»

timthumb (24)

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն «Ինստագրամի» իր էջում հրաժեշտի նամակ է գրել «Լիվերպոլին» ու նրա երկրպագուներին:

«Այն պահից սկսած, երբ տեղափոխվեցի Լիվերպուլ, ընտանիքս իրեն հարմարավետ էր զգում: Մենք բազմաթիվ նոր ընկերներ ձեռք բերեցինք: Խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս զգում էի ակումբի մեծությունն ու նրա երկրպագուների աջակցությունը: Հուսով եմ` ես նույնպես լավ հիշողություններ եմ թողել «Լիվերպուլի» երկրպագուների մոտ:

Գիտեի, որ «Լիվերպուլը» մեծ ակումբ է, փառահեղ պատմությունով, սակայն ինձ համար գլխավոր բացահայտումն այդ վայրերի ու մարդկանց սրտամոտությունն էր: Այնտեղ անհատականություն ու բնավորություն կա:

Հեռացա թիմից, որովհետև «Բարսելոնան» իմ երազանքն էր: Մեկ այլ երազանք «Լիվերպուլն» էր, որը կարողացել էի իրագործել: Ակումբին տվեցի իմ կյանքի 5 տարիները:

Հուսով եմ` երկրպագուները կհասկանան ինձ: Որոշեցի նոր բան փորձել, բայց դա ոչ մի կերպ չի փոքրացնում մերսիսայդցիների նշանակությունն ու երկրպագուների աջակցությունը: Յուրգեն Կլոպին ու ամբողջ թիմին միմիայն ուրախություն ու հաջողություններ եմ մաղթում: Դա հիասքանչ թիմ է, որն օրեցօր ավելի լավն է դառնում:

«Լիվերպուլի» լավագույն կողմը դա նրա երկրպագուներն են: Չեմ կարող խոսքերով փոխանցել իմ ողջ երախտագիտությունը, որը զգում եմ ձեր աջակցության համար: Որտեղ էլ որ լինեմ, «Լիվերպուլը» միշտ իմ սրտում կմնա: You’ll Never Walk Alone»,- գրել է բրազիլացին:

sport.times.am

Դիտվել է՝