«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց. Մխիթարյանն ընդմիջմանը փոխարինվեց

image

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդում» 2:0 հաշվով հաղթել է Չեմպիոնշիփը ներկայացնող «Դերբի Քաունթիին»:

Գոլերը գրանցվել են խաղավերջում: 84-րդ րոպեին Ռոմելու Լուկակուի փոխանցումից հետո Ջեսի Լինգարդը միջին տարածությունից շեշտակի հարվածով առաջ է մղել տանտերերին: 90-րդ րոպեին Լուկակուն պատ է խաղարկել Անտոնի Մարսիալի հետ և մոտ տարածությունից գրավել դարպասը:

Հայաստանի հավաքականի ու «կարմիր սատանաների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է եղել մեկնարկային կազմում, սակայն ընդմիջման ժամանակ փոխարինվել է: Ամենայն հավանականությամբ, դա կապված է եղել վնասվածքի հետ:

Առաջին կեսի դրվագներից մեկում 28-ամյա ֆուտբոլիստի փոխանցումից հետո Մարկուս Ռաշֆորդը մի քանի մետրից  զարմանալիորեն չի գրավել դարպասը: Նրա գլխով հարվածից հետո գնդակը դիպչել է դարպասաձողին:

Այսպիսով, ՄՅՈւ-ն դուրս եկավ 1/16 եզրափակիչ, որում նրա մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ:

Տեսանյութ

sport.times.am

Դիտվել է՝