Վենգերը գերազանցեց Ֆերգյուսոնի ռեկորդը

timthumb (16)

«Արսենալը» գլխավորող Արսեն Վենգերը դարձել է Պրեմիեր լիգայի պատմության ամենաշատ խաղեր անցկացրած մարզիչը: 

Ֆրանսիացու համար ռեկորդային է դարձել Անգլիայի առաջնության 21-րդ տուրի «Վեսթ Բրոմվիչի» դեմ արտագնա հանդիպումը (1:1) 68-ամյա մասնագետի համար դա 811-րդ խաղն էր «զինագործների» ղեկին:

Մինչև այդ ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնին: Շոտլանդացին ԱՊԼ-ում 810 մրցավեճ է անցկացրել:

sport.times.am

Դիտվել է՝