«Միլանը» երեք րոպեի ընթացքում խուսափեց պարտությունից

timthumb

Իտալիայի առաջնության առաջին շրջանի վերջին` 19-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում մրցել են «Ֆիորենտինան» ու «Միլանը»: «Արտեմիո Ֆրանկիի» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

Մեկնարկային 40 րոպեների ընթացքում գոլային պահեր չեն եղել, սակայն հետո «մանուշակները» սկսել են լրջորեն սպառնալ դարպասին: Ընդմիջումից հետո նույն սցենարը շարունակվել է մինչև 71-րդ րոպեին, երբ Ջիովանի Սիմեոնեն գլխի հարվածով առաջ է մղել տանտերերին: «Ռոսոներիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն փոխարինման շնորհիվ սթափեցրել է իր թիմին, որը 3 րոպեի ընթացքում պատասխան գոլն է խփել: Սուսոյի հարվածից հետո դարպասապահը գնդակը հեռացրել է դեպի աջ, որտեղից Հական Չալհանօղլուն գրավել է դարպասը:

Հետագա ժամանակահատվածում տոսկանացիներն այլ պահեր էլ են ունեցել, սակայն նոր գոլեր չեն գրանցվել:

Այսպիսով, այսօրվա մրցակիցները շարունակում են մրցաշարային աղյուսակում հարևաներ մնալ: «Ֆիորենտինան» 27 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Միլանը» 25-ով` 9-րդ:

sport.times.am

Դիտվել է՝