ՄՅՈւ-ի` Մխիթարյանի մասնակցությամբ սուպերտրանսֆերի առաջարկը մերժվել է

timthumb (12)

«Մանչեսթեր Յունայթեդը» փորձել է օգտվել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի ու ակումբի միջև կոնֆլիկտից: Անգլիական ակումբը խոշոր առաջարկ է կատարել արգենտիացու տրանսֆերի համար:

«The Sun» պարբերականը հայտնում է, որ «կարմիր սատանաները» 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց առաջարկել են 70 միլիոն ֆունտ սթերլինգ (մոտ 80 միլիոն եվրո) և Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: «Բյանկոներին» վաղուց է հետաքրքրված Հենրիխի ծառայություններով:

Այնուամենայնիվ «ծեր սինյորան» պատասխանել է մերժմամբ: Թուրինում այդ առաջարկը որպես կատակ են ընդունել,- գրում է «The Independent»-ը: «Յուվենտուսը» Դիբալային գնահատում է 150-160 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ իտալական ակումբում դժգոհ են ՊՍԺ-ի հետ արգենտինացու գործակալի (ով նրա եղբայրն է) բանակցելու մասին լուրից: Այդ միջադեպից հետո հարձակվողը սկսել է հազվադեպ հայտնվել թիմի մեկնարկային կազմում:

sport.times.am

Դիտվել է՝