«Ինտերն» առաջարկում է փոխանակել Հենրիխ Մխիթարյանին

timthumb (46)1

Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Ինտերի» տրանսֆերային նպատակների ցանկում: Corrieredellosport.it-ը հայտնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը կարող է ընդգրկվել անգլիական ու իտալական ակումբների տրանսֆերային փոխանակման մեջ:

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյուն ցանկանում է թիմի միջին գիծն ամրապնդել «ներաձուրիի» կիսապաշտպան Ժոաու Մարիուի միջոցով: Պորտուգալացին պատրաստ է իր հայրենակցին հրավիրելու համար միլանցիներին զիջել Խուան Մատային: Վերջինս ընթացիկ մրցաշրջանում կորցրել է մեկնարկային կազմի խաղացողի կարգավիճակը:

Միջնորդների միջոցով ընթացող բանակցությունների ժամանակ իտալացիները տեղեկացրել են, որ պատրաստ են անմիջապես ձևակերպել փոխանակումը, եթե իսպանացու փոխարեն առաջարկվի Մխիթարյանը: «Յուրահատուկի» որոշմամբ` ՄՅՈւ-ի վերջին 6 հանդիպումներից 5-ը հայ ֆուտբոլիստը բաց է թողել: Բացի այդ, Ժոզեն դժգոհություն է հայտնել նրա խաղից: 

Միաժամանակ նշվում է, որ «Ինտերն» առաջարկ է ստացել նաև Մարիուին ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավյեր Պաստորեի հետ փոխանակելու շուրջ:

Հիշեցնենք, որ «ներաձուրին» 15 տուրից հետո Ա սերիայի առաջատարն է:

sport.times.am

Դիտվել է՝